Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 ապրիլի, 2026 թ.

«Սա կոռուպցիոն դրսևորում չէ՞, թե՞ էլեմենտար մանիպուլյացիա»․ Արեգ Սավգուլյան

80
Այսօր, 10:12
«Սա կոռուպցիոն դրսևորում չէ՞, թե՞ էլեմենտար մանիպուլյացիա»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցիալական Սարկազմ «Կտա՞մ-կտա՞ս»։ Երեկ վարչապետը ցնցել է իր հերթական խորքային բացահայտմամբ՝ նշելով, որ միայն իրենց բարձրացրած 10 հազար դրամ թոշակով թոշակառուն կարող է Գյումրի-Լառնակա (Կիպրոս) 5 հատ «տուդա-աբրատնի տոմս գնել։ Իհարկե, նա չի նշում նաև, որ նախարարի պարգևավճարը բավարար է, որ նա գնի 3500 հատ «տուդա-աբրատնի», պատգամավորը՝ 1500 հատ, իսկ ինքն անձամբ՝ 5000 հատ (2025 դեկտեմբերի պարգևավճար)։ Բայց օրինակ՝ Արսեն Լամբորջինին ավելի քիչ, որովհետև հիմա նոր ավելի բարձր դասի հեծանիվի համար է փող կուտակում։
ՆՓ-ի տրամաբանությամբ, թոշակառու-մանկաբարձ Հռիփսիմե Արամովնան իր 46.000 դրամից 900 դրամը տվեց տոմսին, ամենաէժան համարը վարձակալեց 13.000 ՀՀ դրամով (գոնե 3 օր), ծովափին մի հատ «բուրբուշելա» (ձողիկ) վայելեց, օրական ռացիոնի պահպանման համար, որ մայրամուտները սոված-ծարավ չդիմավորի և հիացմունքից հոգին չհամբարձվի մի հատ կեֆիր, երկու հատ պաքսիմատ և այլն։ «Երանելի» հանգստից հետո հերոսուհի-թոշակառուն կազդուրված կամ հյուծված վերադառնում է Հայաստան և ամսվա հաջորդող 27 օրը մտնում է կենսաբանական գոյապայքարի փուլ՝ մնացած 1000 դրամով, և այստեղ սկսվում է Ռեալ Հայաստանի ոչ պոպուլիստական պատմությունը՝ թոշակառուի վախճանը։
Հ.Գ. Վարչապետը բառացի ասում է թոշակդ բարձրացրեցի, առողջությունդ ապահովագրեցի, տանդ կադաստրային արժեքը գույքահարկի և աղբի վճարի հետ մեկտեղ բարձրացրեցի, և քեզ դարձրեցի միլիոնատեր, դեղերի և սննդի գները թռցրեցի, հիմա քվեդ ո՞ւմ պետք է բաշխես, այսինքն՝ ես տվեցի, դու էլ պետք է տաս, իսկ սա կոռուպցիոն դրսևորում չէ՞, թե՞ էլեմենտար մանիպուլյացիա»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան