«ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է հանգեցնել հրադադարի տապալման»․ Բաղայի
413
Հինգշաբթի, 16 ապրիլի, 2026 թ., 10:23
![]() ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է հանգեցնել Թեհրանի և Վաշինգթոնի միջև հրադադարի տապալման, РИА Новости-ին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Հորմուզի նեղուցի շրջափակումը սադրիչ քայլ է, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ անօրինական, և այն կարող է հանգեցնել հրադադարի ռեժիմի տապալման։ Այդ դեպքում մեր զինված ուժերը պատրաստ են անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել», - ասել է Բաղային։ Նախօրեին Associated Press-ը հայտնել էր հրադադարը շարունակելու Վաշինգթոնի և Թեհրանի համաձայնության մասին: Էսմայիլ Բաղային հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են Պակիստանի միջնորդությամբ: Տեղեկությունը չի հաստատել նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
