«Այս շոուն արված է «ախուրյանցի անո» հավաքական սեգմենտի համար»․ Նաիրա Զոհրաբյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտյան իմ և ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց։ Բայց, ի տարբերություն բազմաթիվ ադեկվատների, ես որոշեցի չվիրավորվել մեզ էշի տեղ դնելու իշխանական զույգի նողկալի շոուից, քանզի «Աննան բաժանվում է Նիկոլից» շոուի քարոզչական հասցեատերը մենք չենք և մեզ չէ, որ դնում են էշի տեղ։ Ես, իհարկե, հասկանում եմ ձեր էմոցիաները, թե՝ ինչպե՞ս ու ինչքա՞ն կարելի է մարդկանց անասունի տեղ դնել, բայց մի վիրավորվեք, որովհետև այս շոուն, որը ես կանխատեսել էի դեռ կես տարի առաջ ու Անժելա Թովմասյանն ինձ այսօր դա հիշեցրեց, արված է ոչ թե մեզ անասունի տեղ դնելու ու հերթական անգամ վիրավորելու համար, այլ արված է «ախուրյանցի անո» հավաքական սեգմենտի համար և լուծում է բացառապես ընտրական քվեի խնդիր։ Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան |

«Ընդիիմությունն այս ցայտնոտը պետք է օգտագործի արդյունավետ»․ Մարգարիտ Եսայան
3910:30
««Վեոլիա Ջրի» քայլը ընտրություններից առաջ աշխատելու էր բացառապես կառավարության դեմ». Թաթուլ Հակոբյան
3510:24
«Այսուհետև եկեղեցու հետ բազառները ինքն է «տեղը գցելու»»․ Արեգ Սավգուլյան
4210:06
«Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք»․ Արսեն Բաբայան
4509:48
Այսօր ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում սպասվում է քամու ուժգնացում
4709:42
Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով (լուսանկար)
7907:18
