Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ.

«Ես հիմա պետք է նայեմ մի մարդու, որն ուղղակի մասնակից է եղել իմ ապօրինի կալանքին». Ռոբերտ Քոչարյան

52
Այսօր, 12:00
«Ես հիմա պետք է նայեմ մի մարդու, որն ուղղակի մասնակից է եղել իմ ապօրինի կալանքին». Ռոբերտ Քոչարյան

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: «Ապօրինի կալանքի տակ էի գոյություն չունեցող հոդվածով: Այդ ժամանակահատվածի մեծ մասը եղել է նախաքննական փուլ: Դատական նիստերի ժամանակ սա ներկայացնում էր քննչական խմբի ղեկավարը: Հիմա, ներկա դատախազը սրա հետ առնչություն ունի, թե ոչ: Ես հիմա նստած պետք է նայեմ մի մարդու, նրա հայտարարություններին, որն ուղղակի մասնակից է եղել իմ ապօրինի կալանքին»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ շարունակելով. «Փաստաբանները բոլոր նիստերի ժամանակ ասում էին՝ հոդվածը հակասում է սահմանադրությանը, քննչական խմբի ղեկավարն ու մասնակից դատախազները ճղում էին իրենց, որ՝ չէ՜»:

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն արձագանքեց. «Ռոբերտ Քոչարյանն ինչպես է գնահատում իմ աշխատանքը՝ իր իրավունքների ենթադրյալ խախտումների տեսանկյունից, ես դրա գնահատականը չեմ կարող տալ, համենայն դեպս, ի գիտություն նրա, ես նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու գործընթացներին մասնակցություն չեմ ունեցել»:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը