Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմական գործողության ավարտի մասին
![]() Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Պակիստանի զինված ուժերի դեմ իրականացված պատասխան ռազմական գործողության ավարտի մասին։ «Կեսգիշերին, Իսլամական Էմիրության շտաբի պետի հրամանով, ռազմական գործողությունները դադարեցվեցին»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Աֆղանստանի նախարարությունը հայտնել է պակիստանցի 55 զինվորների մահվան, մի քանիսի գերեվարման, զինամթերքի առգրավման մասին։ Աֆղանական կողմը հայտնել է իր ութ մարտիկի կորստի և ևս 11-ի վիրավորման մասին: Բացի այդ, Նանգարհար նահանգում գտնվող փախստականների ճամբարի վրա Պակիստանի կողմից հասցված հրթիռային հարվածի հետևանքով վիրավորվել է 13 քաղաքացիական անձ: Իսկ Պակիստանից հայտնել են, որ զինված ուժերի գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 130 աֆղան զինվոր և ոչնչացվել է մոտ 80 միավոր աֆղանական ռազմական տեխնիկա։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
