«Հաստատվել է 133 աֆղան թալիբների մահը, ավելի քան 200-ը վիրավոր է»․ Մոշարաֆ Զաիդի
![]() Պակիստանի վարչապետի՝ արտասահմանյան լրատվամիջոցների հետ կապերի գծով խոսնակ Մոշարաֆ Զաիդին հայտարարել է, որ սահմանային բախումների հետևանքով զոհված աֆղան զինյալների թիվը հասել է 133-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 200-ը։ Նա նաև նշել է, որ ոչնչացվել են երկու կորպուսի շտաբ, երեք բրիգադի շտաբ, զինամթերքի երկու պահեստ, մեկ նյութատեխնիկական ապահովման բազա, երեք գումարտակի շտաբ, երկու սեկտորի շտաբ և ավելի քան 80 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, հրետանային զինատեսակներ և զրահափոխադրիչներ։ Հինգշաբթի երեկոյան պակիստանա-աֆղանական սահմանին մարտեր են բռնկվել։ Քաբուլը հայտարարել է, որ ռազմական գործողություն է սկսել՝ ի պատասխան պակիստանյան օդային հարվածների և գրավել է 15 սահմանային դիրք։ Իսլամաբադը հայտնել է պատասխան գործողությունների արդյունքում աֆղանական ամրաշինությունների և սարքավորումների ոչնչացման մասին։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
