Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ.

«Գործ ունենք ընտրությունների նախաշեմին կազմակերպված «սերիալային» սյուժեի հետ»․ Բենիամին Մաթևոսյան

58
Այսօր, 17:42
«Գործ ունենք ընտրությունների նախաշեմին կազմակերպված «սերիալային» սյուժեի հետ»․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության կայունության տեսանկյունից՝ ընտրություններից անմիջապես առաջ ամուսնալուծությունը բացասական ազդակ է պետական ապարատի, և հատկապես ուժային կառույցների համար։ Եթե մարդը հարվածի տակից դուրս է բերում իր տիկնոջը՝ անելով դա վճռորոշ ընտրությունների շեմին, ապա դա սեփական հեռանկարների նկատմամբ վստահության բացակայության նշան է։ Ցանկացած բյուրոկրատական մեքենա, և հատկապես պատժիչ ապարատը, ուժեղ են, կուռ և լոյալ կենտրոնին այնքան ժամանակ, քանի դեռ վստահ են իրենց առաջնորդի ապագայի հարցում, իսկ այստեղ առաջնորդն ինքն իր վրա վստահ չէ։
Իսկ եթե պետական ապարատը շարունակի գործել նախկինի պես, ապա դա հստակ նշան է այն բանի, որ գործ ունենք ընտրությունների նախաշեմին կազմակերպված «սերիալային» սյուժեի հետ։ Նրանք, ովքեր Փաշինյանին խորհուրդ են տվել տեսախցիկի առջև երաժշտություն լսել և «սրտիկներ» դնել, կարող էին նաև հուշել նախ կազմակերպել բաժանումը, իսկ հետո՝ ընտրություններից առաջ, նաև հարսանիքը»։