Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ.

«20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը մենք չենք կարողանում մասնակցել»․ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյան

60
Այսօր, 12:48
«20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը մենք չենք կարողանում մասնակցել»․ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյան

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսքն ուղղելով «Արցախբանկ»-ի տնօրեն Արտակ Բալայանին, մասնավորապես ասում է․ «Արցախի բաժնետոմսերի 43 տոկոսը պատկանում է ներդրումային հիմնադրամին։ 20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը մենք որևէ կերպ չենք կարողանում մասնակցել, միայն 2024թ․ շահույթը կազմել է 1 միլիարդ 400 մլն դրամ։ Ինձ վստահեցրել են, որ մեր հանդիպումը տեղի է ունենալու, բայց արդեն մի քանի ամիս է՝ որևիցե դրական դինամիկա չկա․ տեսանյութը կարող եք համարել հանդիպման ևս մեկ առաջարկ»։