Amnesty International-ն Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել, բայց պատասխան չի ստացել
![]() Մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման դատավճիռը՝ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսն ասել է. «16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ դատավճռով, ոչ այլ ինչ է, եթե ոչ դատական ֆարս։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատաքննության երաշխիքների հետ։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտության զոհերը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և հանցագործությունների չկրկնվելու երաշխիքների, այս դատապարտումները վիրավորանք են միջազգային իրավունքի համաձայն հանցագործությունների բոլոր զոհերի համար»։ Նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները դատվել են գործնականում փակ լսումներով, որոնք հիմնված են եղել նրանց համար անհասկանալի լեզվով գրված «ապացույցների» վրա, որոնք բավարար չափով չեն թարգմանվել։ Նույնիսկ մեղադրանքները՝ միայն Վարդանյանի դեմ առաջադրված ավելի քան 40-ը, այդ թվում՝ «ահաբեկչություն» և «մարդկության դեմ հանցագործություններ», դատավարության ընթացքում լիովին հրապարակայնորեն չեն բացահայտվել։ Նշվում է նաև, որ Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
