«Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայրենիքի հանձնելը համարվում է հերոսություն»․ Սևակ Հակոբյան
51
Այսօր, 14:24
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Վերջերս, արդեն մի քանի անգամ լսել ենք տարօրինակ արտահայտություն՝ «Հայաստանը ծայրագավառից դարձրել ենք կենտրոն»։ Գիտե՞ք, ցանկացած մարդ, որն իրեն համարում է պետության արժանապատիվ քաղաքացի, չի կարող իր երկիրն անվանել ծայրագավառ։ Դա խոսում է իր երկրի նկատմամբ իր քամահրական վերաբերմունքի մասին։ Եվ ուրեմն, ինչ-որ միջոցառման է մասնակցում, ու ասում է՝ «Զnհերի և զnհողությունների գնով մենք հասել ենք մի կետի, որ Հայաստանը հենց այսօր աշխարհի ծայրագավառից տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն»։ Որ մենք հնագույն քաղաքակրթություն ենք, հնագույն ազգ, առաջին պետությունը որ քրիստոնեություն է ընդունել, էդ սաղ մի կողմ, Փաշինյանի ընկալումը ինչ-որ իր հատուկ ընկալումն է, ոչ մեկիս հետ կապ չունեցող։ Լավ, փորձենք իր տրամաբանությունը հասկանալ, թե ինչ նկատի ունի աշխարհի կենտրոն ասելով։ Ասում է, որ այդքան զոհեր է տվել, երկիր է զիջել, ուզում է բացել Թրամփի ուղի կամ խաղաղության խաչմերուկ, իրականում Զանգեզուրի միջանցք, Ադրբեջանից բերում է բենզին, գուցե նաև շաքար, Ադրբեջանի տարածքով՝ կոմբիկեր, ցորեն, Թուրքիայի հետ հարաբերություններ է ուզում վերականգնել՝ չնայած նրանց բոլոր նախապայմանները առանց բացառության կատարելով ու դա համարում է աշխարհի կենտրոն։ Նիկոլ Փաշինյանին հարց է տալիս ծնողը, որը կորուստ է ունեցել և 1993 թվականին՝ պատերազմի ժամանակ, և 2020 թվականի պատերազմի ժամանակ, ասում է՝ իմ երեխեն է՞ր խանգարում, որ դու դառնաս աշխարհի կենտրոն․ թող դառնայիր՝ առանց իմ տղուն զոհ տալու։ Ասում է՝ իմ մի տղան զոհվել է առաջին պատերազմում, հայրենիք է ազատագրել, մյուս տղան զոհվել է երկրորդ պատերազմում, ու երկուսի արածն էլ զրոյացրել ես։ Այսինքն պարտադի՞ր էր ազատագրված Արցախը հանձնեիր, որ քեզ համարեիր աշխարհի կենտրոն։ Ասում է՝ այն պահին, որ կորցրեցինք Արցախը, այդ պահին գտանք Հայաստանը։ Ու ոգևորվում է դրանից․ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայրենիքի հանձնելը համարվում է հերոսություն։ Երկրորդ պետության իշխանություն չեք կարող ասել, որ հանձնում է երկրի մի մասը ու իրեն համարում աշխարհի կենտրոն։ Ըստ Նիկոլի տրամաբանության, հենց Դանիան Գրենլանդիան հանձնի Ամերիկային, ու դրանից առաջ բազմահազար զոհ տա, կդառնա աշխարհի կենտրոն։ Եթե Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, մի 150 հազար զոհ գնան, կդառնա աշխարհի կենտրոն։ Եթե Զելինսկին հիմա Կիևը առանց կրակոցի հանձնի Ռուսաստանին, կդառնա աշխարհի կենտրոն։ Հենց հիմա եթե Պաղեստինը ասի վերջ, Գազան հանձնում եմ Իսրայելին, Երուսաղեմի վերաբերյալ պահանջ չունեմ, կդառնա աշխարհի կենտրոն։ Հնդկաստանը հրաժարվի Քաշմիրից, կդառնա աշխարհի կենտրոն։ Ես էլ, այդ որդեկորույս ծնողն էլ դա ենք ասում․ առանց զոհ չէ՞ր լինում էդ աշխարհի կենտրոնը։ Այսինքն, մի փոքր պետության մեջ ոչ թե համադրում, այլ հակադրում ես ԱՄՆ-ին, Թուրքիային, Իրանին, Ռուսաստանին, Եվրամիությանը ու դրանով ոգևորվել ե՞ս։ Դուք պատկերացնում ե՞ք, թե էդ բախումից տակը ինչ կմնա։ Զոհերը նաղդ տվել է, Արցախը նաղդ հանձնել է, բայց խաղաղությունը ապառիկով է, կախված Ալիևի տրամադրությունից ու իրեն համարում է աշխարհի կենտրոն։ Ու նույն Հայաստանը աշխարհի կենտրոն իբր դարձրածը հետևից էլ ասում է, որ մենք կանգնել ենք ընտրության առաջ՝ ընտրել Թուրքիայի նախապայմանները, Ադրբեջանի նախապայանները, թե չէ պատերազմ։ Անկեղծ՝ ես այստեղ տրամաբանություն չգտա։ Նիկոլի համար աշխարհի կենտրոն է, որովհետև գերտերություն Ամերիկան համաձայնել է 9 մլրդ դոլարի ապրանք ծախել մեզ վրա՝ անհեռանկար, չիրականանալի ինչ-որ մոդուային ռեակտորի համա՞ր։ Որևէ մեկդ լսե՞ց, թե երբ են սարքելու, ժամկետ ասացի՞ն։ Թե բա՝ բանակցություններն ավարտել են։ Է, մետրոյի Աջափնյակ կայարանի ոչ միայն բանակցություններն էին ավարտվել, տո նախագիծնել էին ավարտել, շատ վաղուց։ Հետո՞։ Երեկ թմբկահարեցին, որ ԱՄՆ-ի հետ ավարտել են, սարքելու են, փող խոսեցին, հիմարացրեցին՝ ներդրում անվանելով այդ պարտավորությունը, պարտքը, էսօր սրանց նախարարն ասում է՝ դեռ չենք շտապում, հլը մի քանի երկրի առաջարկ քննարկում ենք։ Ձեռք ե՞ք առնում, բա էն ԱՄՆ փոխնախագահը, որ աննախադեպ եկավ, ընտանյոք հանդերձ, բա էն ի՞նչ խոսեց ատոմակայանի մասին, իրենց ասացի՞ք, որ դեռ լիքը տարբերակներ եք քննարկում։ Սրանք չեն կարողանում դրսից ինչ-որ հայտնի մեկին հենց էնպես, առանց փողի բերել Հայաստան, ու դրանով ուրախանում են, կենացներն էլ քաղցրանում են։ Սնուբ Դոգը 6 մլն դոլարով էր գալիս՝ քցեց, Ջենիֆեր Լոպեսը մի էդքանով եկավ, Վենսը 9 մլրդ դոլարով եկավ։ Լավ է էլի։ Առհասարակ, այդ մարդը ինչից խոսում է, իմ կարծիքով, պետք է միշտ վերաբերել կասկածով․ եթե Նիկոլ Փաշինյանը դրսից ներս մտնի ու ասի՝ ձյուն է գալիս, առանց լրացուցիչ ստուգման անգամ դրան պետք չէ հավատալ։ «Աշխարհի կենտրոն դարձնող» այդ մարդիկ ասում էին, չէ՞, Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է․ իրականություն է՞ր։ Պրոֆեսոր Արմեն Չարչյանը երեկ ֆեյսբուքյան էջում շնորհավորում է Վեհափառի անվանակոչության օրը, այսօր քննչական կոմիտեն մտնում է խուզարկելու։ Գնացեք ցանկացած ՔՊ-ականի հարցրեք՝ դա ի՞նչ էր, կասի՝ ամեն բան նորմալ է, իրավական թեմա է և այլն, մեկ հակառակ կարծիք չեն կարող ունենալ մեր ժողբաստիոնի դրոշակակիրները․ հակառակ դեպքում կհայտնվեն նույն քաղհալածյալների վիճակում։ Ինչոր մեկը կասկածու՞մ է․ վստահ եմ՝ ոչ։ Եվ ուրեմն, որքան հավատում եք, որ Հայաստանը ժողբաստիոն է, Հայաստանը խաղաղության խաչմերուկ է, Հայաստանն ավելի ինքնիշխան է, քան երբևէ, այ էդքան էլ հավատացեք, որ Նիկոլի քանդած Հայաստանը աշխարհի կենտրոն է։ Հայաստանը թերևս մի բանով է աշխարհի կենտրոն․ աշխարհի կենտրոնների չափ պարգևավճար են ստանում։ Էն ժամանակ, երբ Հայաստանից ոչ մի միլիմետր թշմաու տիրապետության տակ չէր, այդ ժամանակ ինքնիշխան չէր, հիմա, որ 200 քառակուսի կիլոմետր օկուպացրել են, 12 քառակուսի արյամբ ազատագրված ու պահած զարգացող երկիրը հանձնեց Ադրբեջանին՝ ամենաինքնիշխանն ենք։ Որքանով որ հավատում եք, որ դա խաղաղություն է բերելու, այդքանով էլ հավատացեք, որ աշխարհի ինքնիշխան ենք։ Իսկ մարդիկ վստահ են, լավ, շատ-շատերը վստահ են, որ քանի դեռ սրանք են իշխանության, այս հրադադարը կարող է խախտվել ամեն պահի, որովհետև թույլ են, վախկոտ, ծույլիկ, տգետ, անբաշար։ Սրանք, ժողովուրդ ջան, իհարկե, կարող են ունենալ իրենց իշխանության ուժեղ լինելու մասին երազանքներ, սրանք կարող են անդադար ելույթ ունենալ, խոստումներ տալ, ստել, բայց աշխատել՝ երբեք։ Որ մի խոստմանդ անդրադառնանք՝ սուտ է ու փուչիկ, միլիոններ եք ծախսել փուչ բաների վրա։ Շատ ուշագրավ էր, թե Նիկոլը որտեղ էր այդ ելույթը ունենում․ մենակ դա ամեն ինչ ասում է սրանց մասին․ միջոցառման անունը դրել էին «Երևանի կայուն էներգիայի օրեր»։ Հենց անունն է խնդալու․ սրանց պատճառով Երևանը մի քանի օր մթության մեջ էր, սրանք Երևանի կայուն էներգիայի օրերի միջոցառում են անում։ Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, ո՛չ ես, ո՛չ դուք, որ չենք հավատում այս իշխանության որևէ արածի դրական արդյունքին, մեղավորը մենք չենք, մենք ուղղակի չենք տեսել այդ դրական արդյունքը։ Սրանք ասել են աշխարհի կենտրոն, բայց դարձրել են ողբերգության, անհաջողությունների, հանձնումների, թալանի, պարտքերի կենտրոն։ Որովհետև որքան էլ լավ ծրագիր ու գաղափար ունենան, սրանք ի վիճակի չեն դա անելու»։