Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 ապրիլի, 2026 թ.

«Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, անմե՞ղ է դառնում». Դանիել Իոաննիսյան

84
Այսօր, 10:54
«Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, անմե՞ղ է դառնում». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի րոպե։ Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, ի՞նչ, անմե՞ղ է դառնում։ Բա ուրի՞շ։
Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակված ձայնագրությունից և Գոհար Ղումաշյանի որոշ հրապարակային ելույթներից բավականին որոշակի է դառնում Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարված լինելը։ Հետևապես, քրեական հետապնդման հիմքերը կասկածի տակ դնելու առիթ չկա։
Ուրիշ հարց, որ խափանման միջոց ընտրելիս, բնականաբար, պետք է հաշվի առնել նորածին երեխայի առկայությունը։ Եվ եթե խափանման միջոցը կալանք ընտրվեր, ես ինքս ցույցի դուրս կգայի։
Բայց կալանք չընտրվեց, հետևապես, հիմք ընդունելով առկա հրապարակային տեղեկությունները, հանգիստ խղճով կարելի է պնդել, որ այս դեպքում իրավապահ մարմինները գործել են ճիշտ, օրինաչափ ու համաչափ»։