Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 փետրվարի, 2026 թ.

«ԱԱԾ-ում հանդիպում ունեցանք Բագրատ Սրբազանի հետ»․ Սյուզի Բադոյան

85
Այսօր, 15:12
«ԱԱԾ-ում հանդիպում ունեցանք Բագրատ Սրբազանի հետ»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ԱԱԾ-ում երկու ժամ հանդիպում ունեցանք Բագրատ Սրբազանի հետ՝ ջերմ ու հետաքրքիր, իր դատարկ խցից կոնֆետներով, քաղցրով, սուրճով եկավ սրբազանը, հյուրասիրեց մեզ, ուզեց իմանալ դրսում մթնոլորտի մասին, վերջին զարգացումներից հետո հանրային տրամադրությունների մասին ու մեր կամքի։
Հասկացանք, որ ոչ միշտ են ԱԱԾ խցում տեղեկացվում կատարվողից, երբեմն կիսատ են իմանում, քանի որ Կենտրոն և Հինգերորդ ալիք են դիտում։
Հարցեր ունեինք, շատ անկեղծ պատասխաններ ստացանք՝ չնայած ԱԱԾ-ի ճնշող պատերին ու մեզ հետևող ականջներին։
Նաիրան, ես ու Քնարը Մանուկյանն էինք, ու երկուսիս հարցերն էլ փոխանցել ենք։ Պատասխանները կստանանք շատ շուտով և կհրապարակենք»:

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան