Լիբանանի հյուսիսում բնակելի շենքերի փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել
1034
Երկուշաբթի, 09 փետրվարի, 2026 թ., 13:37
![]() Առնվազն 14 մարդ է զոհվել Լիբանանի հյուսիսում բնակելի շենքերի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության պետ, գեներալ Իմադ Խրեյշը։ Ավելի վաղ քաղաքապետ Աբդել Համիդ Քարիման դիմել էր կառավարությանը՝ խնդրելով աղետի գոտի հայտարարել Բաբ ալ-Թաբանե հին թաղամասը, որտեղ վերջին օրերին հորդառատ անձրևներից հետո փլուզվել են բնակելի երկու շենքեր: Հանրապետության վարչապետ Նավաֆ Սալամը խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր անփութություն են ցուցաբերել։ Նա կոչ է արել ընդդիմությանը՝ զերծ մնալ Տրիպոլիում տեղի ունեցած ողբերգությունը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերից։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
