«Իբր ընդդիմադիր եք ու երկրի մասին եք մտածում․ ձեր ինքնությունը պաշտպանելու ժամը ե՞րբ է գալու»․ Սյուզան Սիմոնյան
![]() ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արևմտյան Հայաստանը լռության մատնեք, Վիլսոնին ծաղրեք, ու մի գլուխ ազերիների տարածած արևմտյան Ադրբեջանից խոսեք, կամ պատուհաս ընտանիքի ամեն թստոցը տեղադրեք, ծիծաղեք, հայհոյեք ու հաճույք ստացեք։ Իբր ընդդիմադիր եք ու ձեր երկրի մասին եք մտածում։ Համացանցը լի է օտարների կողմից նկարահանված Հայաստանի մասին հրաշալի տեսանյութերով։ Ե՛վ անգլերեն, և՛ ռուսերեն։ Մեր մասին օտարներն են խոսում, մեզ օտարներն են պաշտպանում։ Փոխանակ դրանք տարածեք, այդ ֆիլմերը ակտիվացնեք, որ շատ մարդ տեսնի ու դրանով լռեցնեք ազերների բարբաջանքները, թե մենք Հնդկաստանից ենք սերվել, գնացեք նրանց հետ չանա-չանա կռիվ տվեք ձեր՝ պատմության կիսատ-պռատ իմացությամբ։ Դա՞ է հայի բանուգործն այսօր։ Հենց դրա համար ենք այս օրին հասել։ Հայի վերջին խելքը չկա։ Կորել է։ Այսքանից հետո դասեր չեք քաղում ու չեք լրջանում։ Ձեր ինքնությունը պաշտպանելու ժամը ե՞րբ է գալու»: Աղբյուրը` Սյուզան Սիմոնյան |

«Նույնիսկ երբ թվում է՝ կանոններն այլ ելք չեն թողնում, փակուղիներ չկան»․ Հայկ Դերզյան
6503:06
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնվել է զենք չմատակարարել Իրանին
18100:14
«Պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն». Վահրամ Մարտիրոսյան
73Երեկ, 23:48
Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ
96Երեկ, 23:30
Ամերիկան պլանավորում է ևս մեկ ռազմական գործողություն
135Երեկ, 23:05
«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան (տեսանյութ)
127Երեկ, 21:12
