«Այսպիսի ափաշքյարա խայտառակություն երբեք չի եղել»․ Արմեն Աշոտյան
![]() Օրեր առաջ անդրադարձել էինք ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կայքում տեղ գտած հրապարակմանը, որտեղ մասնավորապես նշված էր հետևյալը. «Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ 2026 թվականի հունվարի 10-ին մեկնարկել է Թուրքիայի կրթաթոշակային ծրագրի շրջանակում կազմակերպվող «Միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային ծրագրի» դիմումների ընդունման գործընթացը։ Ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները»: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով այս հրավերին, մասնավորապես ասել է․ «Երբեք թուրքական կառավարության պետական կրթական ծրագրերի շրջանակներում Հայաստանի կառավարությունը և կրթության համար պատասխանատու գերատեսչությունը չի հանդիսացել գործընկեր, չի տարածել թուրքական պետական կրթական ծրագրերի մասին տեղեկատվություն իր պաշտոնական կայքէջում, այդպիսով չի խրախուսել ՀՀ քաղաքացիների մասնակցությունը թուրքական պետական կրթական ծրագրիր շրջանակներում։ Հայ ուսանողներ սովորել են Թուրքիայում այս ընթացքում՝ Ռուբինյան Ռուբենը դրա վառ ապացույցն է, բայց դա երբեք չի եղել պետական կրթական քաղաքականության մաս. այսպիսի զավեշտ, ափաշքյարա խայտառակություն այս ոլորտում երբեք չի եղել։ Իսկ դուք հասկանում եք, որ թուրքական պետական կրթական ծրագրով գնալու պարագայում որքան մեծ է թուրքական ազդեցության գործակալ դառնալու հավանականությունը»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Գալու է ժամանակ, երբ որակյալ գիտելիք է համարվելու դասական ծրագրերով և մեթոդաբանությամբ ձեռքբերված կրթությունը». Արտակ Զաքարյան
15726.07.2026, 16:48
«Դեռ չգիտեն, կամ չեն ասում, թե քանի դպրոց է փակվելու»․ Ոսկան Սարգսյան
18225.07.2026, 11:24
«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
20822.07.2026, 03:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
20220.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
19020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
16020.07.2026, 14:12
