«Վահագն Խաչատուրյա՛ն, եկեք Եռաբլուր ու ասեք՝ ինչո՞ւ եք շնորհակալություն հայտնում Ալիևին». Ռուզան Ստեփանյան
![]() «Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն էր հայտնել Ալիևին. հիմա հարց եմ ուղղում նրան. Վահագն Խաչատուրյա՛ն, քանի՞ անգամ եք ձեր այս շքեղ կեցավայրում ընդունել օր ու գիշերը կորցրած հարյուրավոր անհետ կորածների ընտանիքներին, քանի՞ անգամ եք մտել պատերազմում զոհվածների ընտանիքների տուն ու հարցրել, թե ինչպես են ապրում, քանի՞ անգամ եք 120 հազար արցախցիներից ընդունել ձեր շքեղ կեցավայրում»,- նախագահական նստավայրի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Համահայկական ճակատ» շարժման ներկայացուցիչ Ռուզան Ստեփանյանը՝ հավելելով, որ նախագահը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի շնորհակալության համար: «Վահագն Խաչատուրյա՛ն, ձեզ հրավիրում եմ «Եռաբլուր»՝ առանց դիպուկահարների, առանց շքերթների: Եկեք, տղավարի կանգնեք, նայեք ծնողների աչքերի մեջ ու ասեք, թե ինչո՞ւ եք շնորհակալություն հայտնում Ալիևին»,- հայտարարել է Ռուզան Ստեփանյանը: |

«405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:54
««Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարքից հանվել է, վերադառնում է ԱՄՆ»․ Զոլֆաղարի
7310:33
«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին»․ ֆլեշմոբ՝ Երևանում
4510:24
«Առանձին հատվածներում ձյան տեղումները կուղեկցվեն բքով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6109:48
«Մահացել է Իրաքում բազայի վրա հարձակումից վիրավորված ֆրանսիացի զինծառայողներից մեկը»․ Մակրոն (տեսանյութ)
11909:37
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10607:12
