Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ.

«Սա Եկեղեցու դեմ Փաշազադեի հանձնարարությամբ ՀՀ իշխանությունների կողմից ծավալվող հալածանքի մի դրվագ է»․ Ռուբեն Մելիքյան

86
Երեկ, 23:18
«Սա Եկեղեցու դեմ Փաշազադեի հանձնարարությամբ ՀՀ իշխանությունների կողմից ծավալվող հալածանքի մի դրվագ է»․ Ռուբեն Մելիքյան

«Քննությունը բավականին երկար տևեց, մենք ներկայացրինք մեր դիրքրոշումները, քննիչն իր միջնորդությունը։

Արշակ Սրբազանի գործը Եկեղեցու դեմ անձամբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հանձնարարությամբ Հայաստանի՝ օր օրի հակահայկականացող իշխանությունների կողմից ծավալվող հալածանքի մի դրվագ է»,- այս մասին լրագողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ միջնորդությունն այս անգամ ավելի խիստ էր, քան նախորդը․ խոսքը վերաբերում է իրավունքների սահմանափակման ծավալին։

«Սա Եկեղեցու դեմ Փաշազադեի հանձնարարությամբ ՀՀ իշխանությունների կողմից ծավալվող հալածանքի մի դրվագ է»․Ռուբեն Մելիքյան