Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ.

«Ինչ-որ մեկին, սեփական քմահաճույքը բավարարելու համար, անհրաժեշտ է կազմաքանդել դարերի պատմություն ունեցող կառույցը». Կարեն Հեքիմյան

61
Երեկ, 21:48
«Ինչ-որ մեկին, սեփական քմահաճույքը բավարարելու համար, անհրաժեշտ է կազմաքանդել դարերի պատմություն ունեցող կառույցը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ կլինի, եթե կաթողիկոս փոխվի: Մենք ավելի լա՞վ կապրենք: Թոշակներն ու աշխատավարձե՞րը կբարձրանան: Օկուպացված տարածքները և ռազմագերիները կվերադարձվե՞ն: Կմտնենք ՆԱՏՕ և Եվրամիությո՞ւն: Աստծուն ավելի շա՞տ կհավատանք: Էլ ի՞նչ ասեմ:
Լավ, հարցն այլ կերպ ձևակերպեմ. արդյո՞ք կաթողիկոսի փոփոխությունը ներեկեղեցական օրակարգ է, հետևաբար՝ անհրաժեշտություն: Եթե նույնիսկ համարենք, որ հոգևորականների հանդեպ որևէ ճնշում չի եղել, ապա փաստենք, որ կաթողիկոսին առերևույթ դեմ են առավելագույնը 15-20 հոգևորական: Դա շատ փոքր տոկոս է կազմում: Այսինքն, կաթողիկոսի փոփոխությունը նաև ներեկեղեցական պահանջ չէ:
Ակնհայտ է, որ կաթողիկոսի փոփոխմամբ թվարկածներիցս ՈՉԻՆՉ չի փոխվելու: Թեպետ, մի փոքր սխալվեցի: Կփոխվի արժեհամակարգը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այլևս նախկինը չի լինի: Տրոհվելու է:
Ստացվում է, որ ինչ-որ մեկին, իր սեփական քմահաճույքը բավարարելու համար անհրաժեշտ է տրոհել, այլ կերպ ասած՝ կազմաքանդել, դարերի պատմություն ունեցող կառույցը: Տրամաբանորեն՝ այդ ինչ-որ մեկը կարող է դրա համար երեք պատճառ ունենալ՝ արտաքին պատվեր, խելագարություն, պայքար Աստծո դեմ: Մեծ հաշվով, վերջին երկու հանգամանքներն ունեն պատճառահետևանքային կապ: Եվ, եթե այդպես է, ապա մնում է խելագարությամբ համեմված արտաքին պատվերը:
Իսկ ի՞նչ են անում այդ դեպքում: Ասում են, որ աղոթքը սարսափազդու զենք է Սատանայի (Լյուցիֆեռի, Վելզեվուլի) դեմ: Եթե կաթողիկոսը և նրա շուրջ համախմբված հոգևորականները ՀԱՎԱՏՔՈՎ աղոթեն, ապա գոնե խելագարությունը կբժշկվի: Իսկ արտաքին պատվերն առանց խելագարության միանշանակ չեղարկվելու է, քանզի միայն խելագարը կարող է նման պատվեր կատարել: Եվ, ուրեմն, եթե մեր հոգևորականներն իսկապես հավատացյալ են, ապա թող աղոթեն»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան