Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.

«Եթե եկեղեցին աղոթքի տուն է, չեմ կարծում, թե ուժեղացված ծառայությունը պիտի կարևոր լինի այնտեղ»․ Պսակ քահանա Մկրտչյան

69
Այսօր, 20:18
«Եթե եկեղեցին աղոթքի տուն է, չեմ կարծում, թե ուժեղացված ծառայությունը պիտի կարևոր լինի այնտեղ»․ Պսակ քահանա Մկրտչյան

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ ռազմական ոստիկանության աշխատակիցներ են հերթապահում։ Թեմայի շուրջ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը նշեց․ «Արդեն 3 օր է՝ նրանք այնտեղ են, շաբաթ օրը ծառայողական մեքնեյով էին, պարզաբանումներ չվեցին, ասացին, որ ծառայություն են իրականացնում․․․ Եթե եկեղեցին կարևոր ստրատեգիական օբյեկտ է, դա ուրիշ հարց է, բայց եթե եկեղեցին սրբավայր է, աղոթքի տուն է, չեմ կարծում, թե ուժեղացված ծառայությունը պիտի կարևոր լինի այդ տարածքում։ Հիմա քաղաքացիական հագուստով և քաղաքացիական մեքենայով են ծառայություն իրականացնում, բայց շուրջօրյա ռեժիմով ներկա են։ Խնդրել եմ պարզաբանել, ինչի համար է այդ ծառայությունը, ասել են՝ իրավունք ունենք չպատասխանելու, դիմեք վերադասին, փորձել ենք կապ հաստատել, չեն արձագանքել»։

«Եթե եկեղեցին աղոթքի տուն է, չեմ կարծում, թե ուժեղացված ծառայությունը պիտի կարևոր լինի այնտեղ»․ Պսակ քահանա Մկրտչյան