Թրամփի հատուկ ներկայացուցիչները ներկա չեն լինի փետրվարի 1-ի բանակցություններին
1283
Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ., 23:00
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, չեն մասնակցի փետրվարի 1-ին Աբու Դաբիում նախատեսված՝ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Անցյալ շաբաթ ԱՄԷ-ում տեղի ունեցավ հանդիպում, որը երկար տարիներ անց առաջին անգամ անցկացվեց եռակողմ ձևաչափով՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Այնտեղ էին Ջարեդը (Քուշներ) և Սթիվեն Ուիթքոֆը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Նրանք պլանավորում են շարունակել բանակցություններն այս շաբաթ, այս անգամ՝ երկկողմ ձևաչափով։ ԱՄՆ-ն կարող է ներկա լինել, բայց դա Սթիվն ու Ջարեդը չեն լինի», - ասել է նա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ |

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
155Երեկ, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
119Երեկ, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
17727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
15127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
14227.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
13227.10.2026, 10:12
