««Արցախի կանչը» կոթողի մոտ ոչ մեկը ծաղիկներ չխոնարհեց, ինչո՞ւ». լրագրողը՝ Արման Սարգսյանին
149
Երեքշաբթի, 27 հունվարի, 2026 թ., 10:06
![]() «Ծնողները դեմ են այսօրվան, ասում են՝ ինչու այսօր, եթե ոչ՝ սեպտեմբերի 27-ին: Այսօրը կապ չունի ռազմական որևէ գործողության հետ»,- դիմելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ հարցրեց լրագրողը: Պաշտոնյան ասաց. «Օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության օր: Ավելի ընդգրկուն, համընդհանուր, բոլոր հարցերը ի մի բերված՝ այդ տրամաբանությամբ է ընտրված այս օրը»: Հիշեցնենք՝ հունվարի 27-ը սահմանվել է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»: Հարցին՝ «Արցախի կանչը» կոթողի մոտ ոչ մեկը ծաղիկներ չխոնարհեց, ինչո՞ւ, Սարգսյանն ասաց. «Դուք տեսա՞ք՝ որտեղ խոնարհեցինք: Մենք ունենք նաև այլ հերոսներ, այդտեղ էլ չխոնարհեցինք: Բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու, խոնարհելու»: |

«Ամեն ինչ՝ բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից». Սոս Հակոբյան
5902:12
«Ասում են՝ կերեք, փող աշխատեք ու ս***նեք իրար». Լիլիթ Բլեյան
6101:24
Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Իրանին հարվածի մարտի կեսերին. Bloomberg
16401:01
Նիկոլ Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ևս ստորագրել է Եպիսկոպոսաց ժողովի հայտարարության տակ
7501:00
Գազայի վերականգնման համար կհատկացվի 7 միլիարդ դոլար. «Խաղաղության խորհրդի» որոշումները
15700:18
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
68Երեկ, 23:54
