«10-15 օր, դա առավելագույնն է»․ Թրամփը՝ Իրանի հետ գործարքի վերջնաժամկետի մասին
1159
Ուրբաթ, 20 փետրվարի, 2026 թ., 11:17
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ առավելագույնը 15 օր է տալիս Իրանին՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։ «Մենք կկնքենք գործարք կամ կհասնենք գործարքի այս կամ այն եղանակով»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ իր կարծիքով 10 օրը «բավարար ժամանակ կլինի»։ «10-15 օր, դա իրականում առավելագույնն է»,- ասել է Թրամփը։ Ավելի վաղ՝ «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պարզ կլինի՝ արդյոք Իրանի հետ համաձայնություն ձեռք բերվել է, թե ոչ։ Նա նշել էր, որ եթե դա տեղի չունենա, «վատ բաներ կպատահեն»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
