«Կեղծիքն իրականացրած ու տարածած անձինք պետք է հայտնաբերվեն»․ Արսեն Բաբայան
![]() «Մենք քրեական դատավարության շրջանակներում ոչինչ ապացուցելու ցանկություն ու անհրաժեշտություն չունենք այս գործով։ Այս փորձաքննությունները չենք իրականացրել, որ որևէ քրեադատավարական գործում որպես ապացույց ներկայացնենք»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ՝ միջազգային փորձաքննության արդյունքներին։ «Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ տեսագրությունում պատկերված գործողություններն իր հետ առնչություն չունեն, հետևաբար ինքը չէր կարող տուժել՝ իր ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելուց։ Բայց փոխարենը մեկ այլ բանից է տուժել, որ ինչ որ մեկը, կամ ինչ որ մարդիկ կեղծ տեսագրություններ ստեղծելու ճանապարհով փորձել են արատավորել այդ մարդու անունը, ատելություն սերմանել նրա և ընդհանրապես եկեղեցու նկատմամբ, և գործի քննությունը, մեր համոզմամբ, պետք է տարվի այդ ուղղությամբ և հայտնաբերվեն այն անձինք, որոնք իրականացրել են այդ կեղծիքը և տարածել այն»,- ասաց փաստաբանը։ «Նշեմ նաև, որ ՔԿ-ի փորձագետը ևս չի հաստատում, որ տեսագրության մեջ պատկերված անձն ու Արշակ Սրբազանը նույն անձինք են, ասում է՝ հավանաբար նույն անձինք են, սակայն ՔԿ-ն, չգիտես ինչու, միշտ այդ «հավանաբար» բառը մոռանում է»,- հավելեց նա։ |

«Ամեն ինչ՝ բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից». Սոս Հակոբյան
5902:12
«Ասում են՝ կերեք, փող աշխատեք ու ս***նեք իրար». Լիլիթ Բլեյան
6101:24
Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Իրանին հարվածի մարտի կեսերին. Bloomberg
16401:01
Նիկոլ Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ևս ստորագրել է Եպիսկոպոսաց ժողովի հայտարարության տակ
7501:00
Գազայի վերականգնման համար կհատկացվի 7 միլիարդ դոլար. «Խաղաղության խորհրդի» որոշումները
15700:18
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
68Երեկ, 23:54
