«Հունվարի 27-ը մեր հայրենիքի պաշտպանության հետ որևէ իմաստով չի ասոցացվում»․ Էդգար Ղազարյան
109
Այսօր, 09:42
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոլոքստի զոհերի հիշատակի օրը Հայաստանում կնշվի որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ հունվարի 27-ը, որը հանդիսանում է Բանակին օրվա նախատոնը, սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Հունվարի 27-ը կապված չէ որևէ կարևոր ռազմական իրադարձության, հաղթանակի կամ պարտության հետ։ Հայրենիքի պաշտպանության համար ամենամեծ թվով զոհերը եղել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած հատվածում։ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել են օրեր, երբ մեկ օրում զոհվել են հարյուրավոր զինվորներ։ Այդ օրերից ոչ մեկը չի հիշվում։ 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի պատճառով մեկ օրում զոհվել է 15 զինծառայող, որը Հայաստանի Զինված Ուժերի պատմության ամենամեծ ողբերգություն է եղել խաղաղ պայմաններում։ Այդ օրվա որևէ հիշատակում չկա։ Այդ օրերին անգամ սգո օր չի հայտարարվել։ Սգո օր չի հայտարարվել նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ը մարտական գործողությունների հետևանքով հարյուրավոր զոհեր ունենալուց հետո, ինչպես նաև 2023 թվականին Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր զոհեր ունենալուց հետ։ Դրա փոխարեն Բանակի օրվա նախատոնը հայտարարվում է հիշատակի օր, այն էլ՝ ոչ աշխատանքային։ Հունվարի 27-ը մեր հայրենիքի պաշտպանության հետ որևէ իմաստով չի ասոցացվում, փոխարենը այն համարվում է ֆաշիստների կողմից հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օր։ Այս օրինագծի հեղինակներից մեկը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, ով ապօրինի կերպով հանդիսանում է հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմի բանագնաց, իսկ 2016 թվականի մայիսին մասնակցել է ապրիլյան պատերազմից հետո մարտական հերթապահության Արցախի Պաշտպանության բանակում, մի վայրում, որը նա Ադրբեջանի տարածք է համարում դեռևս 1991 թվականից։ Այսինքն՝ նա իր իսկ պատկերացումներով հանդիսանում է ռազմական հացագործ։ Նախագծի մյուս հեղինակը, իր դատողություններով ռազմական հացագործ է համարում իր սեփական որդուն՝ ով հերոսաբար զոհվել է հայրենիքի պաշտպանության համար՝ Արցախի 44-օրյա պատերազմում։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների զոհողության արժեքը նսեմացնող դավաճանախումբը փորձում է իրենց արյունոտ ձեռքերը տաքացնել զոհվածների հիշատակի խարույկի վրա, երբ նրանց այլ ճակատագիր է սպասվում՝ հանուն հայրենիքի համար զոհվածների հիշատակի հավերժացման»։