Զանգվածային ծեծկռտուք Արաքս գյուղում. 22-ամյա երիտասարդ է դանակահարվել
![]() Հունվարի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արաքս գյուղում ստացած «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն հարազատների կողմից բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Համլետ Օ․-ն է։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 02։30-ի սահմաններում Համլետ Օ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Դ․-ն, 17-ամյա Ս․ Խ․-ն, 22-ամյա Ռոբերտ Խ․-ն և 27-ամյա Արամայիս Խ․-ն Արաքս գյուղի Իսահակյան փողոցի 6-րդ հասցեի դիմաց վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Նարեկ Ղ․-ի, 26-ամյա Թորգոմ Հ․-ի և 20-ամյա Մաքսիմ Դ․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում Մաքսիմ Դ․-ն իր մոտ եղած դանակով 3 անգամ հարվածել է Համլետ Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նշված վնասվածքները։ Էրիկ Դ․-ն, Ս․ Խ․-ն, Ռոբերտ Խ․-ն, Արամայիս Խ․-ն և Նարեկ Ղ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը և ձեռնարկվում են միջոցառումներ Թորգոմ Հ․-ին, Մաքսիմ Դ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
