Սահնակով բետոնե արգելապատնեշին բախված անչափահասներից մեկը մահացել է
![]() Հունվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ 2 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկատվություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Պարզվել է, որ վիրավորներից մեկը Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Գուրգեն Գ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ներքին արյունահոսություն, պոլիտրավմա, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, և 17-ամյա Արմեն Յ-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա, կոնքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ։ Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում Գուրգեն Գ-ն և Արմեն Յ-ն Գորիս քաղաքի Խորենացու փողոցում սահնակով սահելիս նշված խաչմերուկում բախվել են ճանապարհի եզրին տեղադրված քարե արգելապատնեշին, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, գիշերը ժամը 00:20-ի սահմաններում Գուրգեն Գ-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, իսկ Արմեն Յ-ի առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծանր։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
