«Մերկասառույցի պատճառով քաղաքացին հայտնվելու էր հրդեհի մեջ». Արմեն Քոչարյան
![]() Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրառմամբ. «Հարգելի քաղաքացիներ, քաղաքային իշխանությունը հմտորեն կարողանում է միայն միլիոնավոր դրամների հատկացումներ կատարել, բայց աշխատանքի պատշաճ կատարում երբեք չի խոստանում: Պուշկինի 42 հասցեում առավոտյան 08:30-ից 09:00-ն ընկած ժամանակահատվածում հրդեհ է բռնկվել: Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ: Բարեբախտաբար, կրակը մարել են և տուժողներ չկան: Ակնհայտ երևում է, որ շենքի շքամուտքի ձնամաքրման աշխատանքները կատարվել են տնտեսվարողների և քաղաքացիների կողմից, իսկ դիմացի մայթի աշխատանքները կատարված չեն: Քաղաքապետը դժգոհում է միայն այն փաստից, որ ձնամաքրման աշխատանքներ չկատարելու մասով տնտեսավարողների նկատմամբ ընդունված տուգանքի որոշումները քիչ են: Իսկ ո՞վ պետք է հոգա Ձեզ հասանելիք ձնամաքրման աշխատանքների հավուր պատշաճի կատարումը»: Աղբյուրը` Արմեն Քոչարյան |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
