Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանից ՍՄՍ չեք ստացե՞լ»․ լրագրողը՝ Սարգիս Պետրոսյանին

73
Այսօր, 15:06
«Նիկոլ Փաշինյանից ՍՄՍ չեք ստացե՞լ»․ լրագրողը՝ Սարգիս Պետրոսյանին

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չկա դատավոր, որ իմ ասածը չանի․ դուք Նիկոլ Փաշինյանի ասածը արե՞լ եք, Փաշինյանից ՍՄՍ չեք ստացե՞լ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց դատավոր Սարգիս Պետրոսյանին։ «Որևէ անգամ, որևէ մեկը, որևէ հանձնարարություն չի տվել. ես գործում եմ բացառապես Սահմանադրությամբ և օրենքներին համապատասխան։ Ես Փաշինյանի հեռախոսահամարը չունեմ, կարծում եմ՝ ինքն էլ իմը չունի, ՍՄՍ-ներ ստանում եմ իմ ընկերներից, տան անդամներից»,- պատասխանեց դատավոր Պետրոսյանը։

Մտավախություն չունե՞ք, որ իշխանության սրտի որոշումը կայացնելուց հետո ձեզ կճանապարհեն տուն․ հետաքրքրվեց լրագրողը։ «Ես որևէ մեկի սրտի որոշումը չեմ կայացնում, ես օրենքի սրտի որոշումն եմ կայացնում»,- նշեց Պետրոսյանը։

Դատավոր Սարգիս Պետրոսյանի ճեպազրույցը