Երևան`   -10 °C
Այսօր`   Կիրակի, 11 հունվարի, 2026 թ.

«Ետ դարձե՛ք ձեր խոտոր ճանապարհից․ վաղն ուշ է լինելու»․ Տեր Մաղաքիա քահանա Օհանյան

126
Երեկ, 12:12
«Ետ դարձե՛ք ձեր խոտոր ճանապարհից․ վաղն ուշ է լինելու»․ Տեր Մաղաքիա քահանա Օհանյան

Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզանից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային»։ (Սուրբ Հովհաննես Առաքյալ)
Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի տակ ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ Նրանք մնալու են ամոթով։
Չարի բոլոր կապանքները փշրվելու են։
Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ իրենց դուրս դրեցին մեր եղբայրությունից և դարձան գործիք պառակտման ամոթալի գործընթացի։
Ապաշխարեցե՛ք և ետ դարձե՛ք ձեր խոտոր ճանապարհից, վաղը ուշ է լինելու։
Եկեղեցին անպարտելի է։
Իմ որդիական սերն ու հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու ազգիս Վեհափառ Հայրապետին։
Աստված պահապան մեր ազգին և մեր ուխտապահ հոգևոր դասին»։