Երևան`   -12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.

«Եկամտաբեր աշխատանք ունենալու համար գյուղացիները տեղափոխվում են Երևան կամ արտերկիր». Ոսկան Սարգսյան

165
Շաբաթ, 03 հունվարի, 2026 թ., 16:18
«Եկամտաբեր աշխատանք ունենալու համար գյուղացիները տեղափոխվում են Երևան կամ արտերկիր». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամանորը դիմավորել եմ հայրենի, սահմանամերձ գյուղում, գյուղում նախկին տարիների շարժը չկա։ Գյուղերից շատ ընտանիքներ տեղափոխվել են արտերկիր, շատերն էլ հիպոթեկով Երևանում բնակարաններ են գնել, տեղափոխվել մայրաքաղաք։ Վերջին տարիներին գյուղերում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, ճանապարհներ են կառուցապատվել, սակայն գյուղերի մեծ մասում գյուղատնտեսությամբ զբաղվելը լոկ գոյության խնդիր է լուծում, եկամտաբեր աշխատանք ունենալու համար գյուղացիները տեղափոխվում են Երևան կամ՝ արտերկիր։ Կառավարությունը պետք է խրախուսեր, աջակցեր գյուղերում փոքր արտադրությունների հիմնելուն, սակայն անցած յոթուկես տարում այդ ուղղությամբ գործ չի արել»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան