Երևան`   -12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.

Խաչիկ Գալստյանը կալանավորված է բացառապես կուսակցական ակտիվ գործունեության համար». Տիգրան Աբրահամյան

139
Շաբաթ, 03 հունվարի, 2026 թ., 14:25
Խաչիկ Գալստյանը կալանավորված է բացառապես կուսակցական ակտիվ գործունեության համար». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին:
Իշխանությունների ապօրինությունների շղթան չի շրջանցել նաև Խաչիկ Գալստյանին, ով այս պահին կալանավորված է բացառապես քաղաքական, կուսակցական ակտիվ գործունեության համար:
Գալստյանը խնդրեց իր անունից շնորհավորել բոլորի ամանորն ու Սուրբ Ծնունդը, վստահեցնելով, որ իշխանության անօրինական գործողություններ մեր քաղաքացիներին իրենց արդար պայքարից ու պահանջներից հետ չեն կանգնեցնի»: