Դեկտեմբերի 31-ին փակ փողոցներ կլինեն
269
Երկուշաբթի, 29 դեկտեմբերի, 2025 թ., 19:06
![]() Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Ամանորի տոնական միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժամը 21:00-ից մինչև միջոցառման ավարտը, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը դեպի հրապարակ։ Մասնավորապես փակ կլինեն՝ Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծ փողոցը՝ Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Ստեփան Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ։ Փակ կլինի նաև Արամի փողոցը՝ Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց։ |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
