«Զոհվածներից մեկը պատրաստվում էր ամուսնանալ, մյուսը 3 երեխաների հայր էր»․ Սեյրան Ոսկանյան
242
Երկուշաբթի, 29 դեկտեմբերի, 2025 թ., 16:00
![]() «Ամբողջ համայնքն է ցավում կատարվածի համար, սա ողբերգություն է»,- «Նյուզ»-ի եթերում ասել է Ազատանի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանը՝ խոսելով երեկ Գյումրի-Ազատան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետևանքով 3 մարդ էր զոհվել։ Ինչպես նշել է համայնքի ղեկավարը, զոհվածներն Ազատանի բնակիչներ էին․ «Մի ավտոմեքենան Գյումրիից վերադառնում էր Ազատան, մյուսն Ազատանից գնում էր Գյումրի։ Մահացածներից Արմենն ամուսնացած էր, ունի երեք անչափահաս երեխա, Վահեն պատրաստվում էր ամուսնանալ, իսկ Մարինեն իր խնամակալության տակ պահում էր 3 թոռնիկներին»։ Խոսելով վթարի հնարավոր պատճառների մասին՝ Սեյրան Ոսկանյանն ասել է․ «Նախնական վարկածներ չեմ կարող նշել, նախաքննությունը ցույց կտա»։ |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
