Վահե Հակոբյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն
![]() ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանին ու նրա կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանի պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ ««Ազդարար» համակարգից տեղեկացանք, որ դատախազությունը նրանց ծանուցագիր է ուղարկել մեկ ամսվա ընթացքում դատախազություն ներկայանալու եւ ամփոփագրին ծանոթանալու համար։ «Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն»,- նշված է ծանուցման մեջ։ Նշենք, որ Վահե Հակոբյանը 2025 թվականի հոկտեմբերի 31-ից գտնվում է հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման մեջ: Նրա կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը PARA TV լրատվամիջոցի ղեկավարն է»,- գրում է լրատվամիջոցը։ |

«Նիկոլազավրերի ոհմակը վրա է տվել». Թեհմինե Ենոքյան (տեսանյութ)
5802:06
«Սփյուռքը բարեգործական աղբյուր չէ․ այն համահայկական տնտեսական ուժ է». Դավիթ Անանյան
5901:12
Հնդկաստանը Հիմալայներում լայնածավալ շինարարություն է իրականացնում Չինաստանի հետ բախմանը նախապատրաստվելու համար. #The_Wall_Street_Journal
11800:48
Հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինը խոշոր չափի խարդախության զոհ է դարձել
83Երեկ, 23:54
ԿԽՄԿ-ն դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել է Ադրբեջանում պահվող հայերին
68Երեկ, 23:48
«Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել». Սուրեն Սուրենյանց
92Երեկ, 23:12
