«Մեր հաղթանակի դեպքում երկրի նոր վարչապետն ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու». Նարեկ Կարապետյան
![]() «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում անդրադարձել է պարգևավճարների սկանդալային թեմային: «Այսօր մենք իմացանք, թե ինչու է մեր երկրի վարչապետը պարգևավճարներ վճարում իրեն, իր մերձավոր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին՝ միլիարդավոր դրամների չափով՝ գաղտնի որոշմամբ։ Քանի որ, ըստ նրա, եթե այդ պարգևավճարները չվճարվեին, ապա հետագայում՝ երբ մեր երկրում շատ ներդրումներ կգան (ոչ թե հիմա, այլ հետո), այդ մարդիկ կզբաղվեին կոռուպցիայով։ Եվ դրա համար նա իրեն և իր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին պարգևավճարներ է բաժանում։ Այն ժամանակ, երբ Հայաստանում ունենք մարզեր, որտեղ գրեթե յուրաքանչյուր երկրորդը ապրում է աղքատության շեմին՝ ամսական 50-60 հազար դրամով, որտեղ Հայաստանի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին ունի հագուստի խնդիր։ Իսկ մեր ղեկավարությունը՝ այն ղեկավարությունը, որը խոսք էր տալիս, որ պետք է համեստ ապրի, միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում։ Սա մոտեցում է սպառողի, ոչ թե կառուցողի։ Կառուցող կառավարությունը չի նայելու այսպիսի բաներին. մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ոչ միայն պարգևավճար չի ստանալու, այլ ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու»,- խոստացավ նա: Աղբյուրը` Նարեկ Կարապետյան |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
