9 տուն, 7,5 մլն-ի ոսկյա զարդեր. ի՞նչ ունեցվածք ունի Արարատի փոխհամայնքապետը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Արարատի փոխհամայնքապետ Արսեն Հակոբյանը, որ գրեթե 3 տարի առաջ մեծ սկանդալի մեջ էր հարտնվել որդու պատճառով, 1 հայտարարագրում միանձնյա սեփականությամբ 9 անհատական բնակելի տուն է հայտարարագրել։ Համաձայն Արարատի համայնքապետի առաջին տեղակալի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ վերջինս հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 14 անշարժ գույք՝ 8 անհատական բնակելի տունը 2006 թվականին նույն օրում ժառանգություն է ստացել, 2 ավտոտնակ ձեռք է բերել 2007 թվականին, 2 հասարակական նշանակության շինություն ձեռք է բերվել 2010 թվականին։ 1 հողամաս և ևս 1 անհատական բնակելի տուն ձեռք է բերվել 2023 թվականին, սակայն նախորդ հայտարարագրում գնման մասին տվյալները՝ արժեքը և գործարքի մյուս կողմը, անհայտ են։ Հակոբյանը հայտարարագրել է 3 մեքենա՝ DAF բեռնատար, SAMRO տարբեր բեռնատարողությամբ կիսակցորդ և MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։ 2024 թվականին SAMRO-ն վաճառել է 15 մլն դրամով։ Սակայն տարեվերջին առկա տրանսպորտային միջոցների ցանկից անհետացել է DAF բեռնատարը. ինչ է եղել, պարզ չէ։ Արսեն Հակոբյանը հայտարարագրել է 1994 թվականին որպես նվիրատվություն ստացած 7,5 մլն արժեքով ոսկյա զարդեր։ Իսկ ինչ վերաբերում է Հակոբյանի կանխիկ դրամական միջոցներին, ապա 2024 թվականին դրանք նվազել են՝ 29 մլն դրամից տարեվերջին դառնալով 11 մլն դրամ, 70 հազար ռուբլին զրոյացել է, իսկ 23 հազար դոլարը դարձել է 13 հազար դոլար։ Հուսանք՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսումնասիրի այս պատմություբը, թե ով է 1 օրում 8 տուն ժառանգել այս պաշտոնյային»։ |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
