Երևան`   -8 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ.

Բաքվի դատարանում ավարտվել է հայ գերիների կեղծ «դատաքննությունը»

150
Ուրբաթ, 26 դեկտեմբերի, 2025 թ., 22:36
Բաքվի դատարանում ավարտվել է հայ գերիների կեղծ «դատաքննությունը»

Բաքվի դատարանում ավարտվել է հայ գերիների կեղծ «դատաքննությունը». դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Բաքվի դատարանում ավարտվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատաքննությունը. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը եզրափակիչ դատական խոսքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Հիշեցնենք՝ Բաքվի դատարանում վերջին խոսքով ավելի վաղ հանդես էին եկել Լևոն Մնացականյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, որոնք ևս չեն ընդունել իրենց վերագրվող և ոչ մի մեղադրանք։