Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 27 դեկտեմբերի, 2025 թ.

«Նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց՝ ի պաշտպանություն Մաշտոցի պատկերի վերականգնման»․ Մեսրոպ Հովհաննիսյան

83
Երեկ, 21:48
«Նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց՝ ի պաշտպանություն Մաշտոցի պատկերի վերականգնման»․ Մեսրոպ Հովհաննիսյան

«Այբ-Արարատ մշակութային նախաձեռնության» հիմնադիր Մեսրոպ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տարածել է «Այբ-Արարատ մշակութային նախաձեռնության» պաշտոնական հայտարարությունը, որում նշված է․
Սրտանց շնորհավորում եմ «Այբ Արարատ» մշակութային նախաձեռնության բոլոր մասնակիցներին՝ հայրենիքին ու հայի ինքնությանը նվիրված իրենց ազնիվ, համարձակ և պատասխանատու քայլի համար։
Մենք ապացուցեցինք, որ հայրենիքը սիրում են ոչ միայն խոսքով, այլև՝ գործով, կամքով ու նվիրումով։
Շնորհավորում եմ նաև հայոց մանկավարժներին և աշակերտներին, քանզի այս նախաձեռնությունը նախևառաջ նրանց արժեհամակարգի, ինքնության ու կրթական ակունքի պաշտպանության համար էր։
Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Հայրենիք» կուսակցության նախագահ պարոն Արթուր Վանեցյանին և կուսակցության գործադիր մարմնի անդամներին՝ երիտասարդության ձայնին վստահելու և նախաձեռնության իրականացման ճանապարհին բարոյական աջակցություն ցուցաբերելու համար։
«Այբ Արարատ» նախաձեռնությունը կարևոր, նշանակություն ուներ հայ ազգի համար որովհետև այն ուղղված էր հայի ինքնության հիմնասյունը՝ Հայոց ԱՅԲ-ը պաշտպանելուն։
Մեր նպատակն ու պահանջը մեկն էր և հստակ՝
վերացնել այբենարաններում կիրառվող QR կոդը
և վերականգնել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ իր իսկ կրծքին դրված ձեռքի խորհրդանշական կերպարանքով ու ստեղծած Այբով, հենց այբենարանի առաջին էջում՝ այնտեղ, որտեղ սկիզբ է առնում հայոց գիրը, միտքը և ինքնությունը։
Ուրախությամբ արձանագրում եմ, որ նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց՝
ի նպաստ հայ դպրության, ի պաշտպանություն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերի վերականգնման, և ամենակարևորը՝ հանուն այն գալիք սերնդի, որը պետք է բացի իր առաջին գիրքը և այնտեղ տեսնի հայոց գրերի ստեղծողին՝ Մեսրոպ Մաշտոցին։
Մենք վստահ ենք, որ վաղվա Հայաստանը կկերտվի գիտակից, արմատներով ամուր և կամքով ուժեղ երիտասարդների ձեռքով։
Թող այս նախաձեռնությունը դառնա հենց այդ սերնդի ուղենիշը, օրինակը և շարունակական պայքարի մեկնարկը։
Հիշեցնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամները ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց իրականացրեցին «Այբ Արարատ» խորագրով մշակութային բողոքի ակցիա, որը ուներ հստակ պահանջ՝ վերացնել QR կոդը այբենարաններից
և վերադարձնել Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ իր ԱՅԲ-ով հանդերձ, որպես հայ դպրության, մշակույթի և ինքնության անփոխարինելի խորհրդանիշ։
Մենք շարունակելու ենք գործել նույն հաստատակամությամբ և բացարձակ հավատքով՝
հանուն վաղվա Հայաստանի լուսավոր օրվա, հայոց դպրոցների արժանապատիվ ապագայի և մեր նոր սերնդի ինքնության պահպանման»։