Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 դեկտեմբերի, 2025 թ.

«Վարդենիսում ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք է առգրավվել»․ ՍԱՏՄ

73
Այսօր, 18:06
«Վարդենիսում ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք է առգրավվել»․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման ոլորտում․
Երևանի կենտրոնի և անասնաբուժության վարչության տեսուչների կողմից մշտադիտարկումներ են անցկացվել Գեղարքունիք մարզի Վարդենիս քաղաքում գտնվող միս-մսեղիքի իրացման կետերում։
Ստուգվել է մսի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթերի առկայությունը, պահման և վաճառքի հիգիենիկ պայմանները, ինչպես նաև սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։
Ստուգումների արդյունքում 62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք առգրավվել է և ներկայացվել ոչնչացման՝ տեսուչների հսկողության ներքո։
Վերահսկողական միջոցառումները շարունակվելու են նաև առաջիկա հանգստյան օրերին»։