Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 դեկտեմբերի, 2025 թ.

«Դատավոր Չիչոյանի «արդարադատությունների» շարքից նոր դատական ակտ»․ Գայանե Պապոյան

81
Այսօր, 14:12
«Դատավոր Չիչոյանի «արդարադատությունների» շարքից նոր դատական ակտ»․ Գայանե Պապոյան

Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատավոր Ժ. Չիչոյանի «արդարադատությունների» շարքից ԿՐԿԻՆ ՆՈՐ դատական ակտ․..
Օրեր առաջ՝ 11.12.2025թ. թիվ ԵԴ1/2102/01/24 գործով կայացրել է դատավճիռ, որի համաձայն՝ ՔՕ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրվող անձի նկատմամբ (Ավազակությունը՝ խոշոր չափերով, ժողովրդի լեզվով ասած՝ «разбой») նշանակել է տվյալ հանցանքի համար նախատեսված ՆՎԱԶԱԳՈՒՅՆ պատիժը՝ 5 տարի ժամկետով ազատազրկում՝ դրա համար օրենսգրքով 5-10 տարի ժամկետով ազատազրկում նախատեսված լինելու դեպքում։ Նույն դատավորը որևէ հանցանք չգործած Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում այն դեպքում, երբ տվյալ հանցակազմի մինիմալ շեմը ՍԿՍՎՈՒՄ էր 4-ից (2003թ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ 4-7 տարի ազատազրկում), այսինքն Դավիթ Համբարձումյանի դեպքում նվազագույնից 2 տարի 3 ամիս առաջ գնաց, որպեսզի ունենա իրական հնարավորություն Դ. Համբարձումյանին ուղարկելու բանտ, հակառակ պարագարում չէր կարող, քանի որ մինչև 6 տարի ժամկետով ազատազրկման դեպքում Համաներման ակտի կիրառմամբ Դավիթը կազատվեր պատժից։
Մեկ կարևոր փաստագրում ևս
Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անմիջապես փոխեց խ/մ-ը՝ գրավից կալանքի՝ առանց հիմնավորման, իսկ վկայակոչածս առավել վտանգավոր գործով դատավոր Չիչոյանը դատավճռով չի փոխել մեղադրյալի խ/մ-ը կալանքի՝ մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը պահպանելով անազատության հետ չկապված խ/մ-ը։
Վերոգրյալի պայմաններում ևս մեկ անգամ ապացուցվում է, որ Դավիթը քաղբանտարկյալ է․
Դատավորների ընդհանուր ժողովին շտապելիս Ժ. Չիչոյանը լրագրողի հարցին պատասխանեց, որ Դավիթին դատել է շատ օբյեկտիվ:
Ժ. Չիչոյա՛ն, հիմա՞ էլ ես լրագրողների հարցերին պատասխանելու, որ Դավիթ Համբարձումյանի դատական ակտը կացարել ես շատ օբյեկտիվ և արդարադատության շահից ելնելով»։

Աղբյուրը`   Գայանե Պապոյան