«Երևանում սպասվում է ձյուն»․ Գագիկ Սուրենյան
![]() Հանրապետության գլխավոր հիդրօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերում խոսել է մոտեցող ակտիվ ցիկլոնի մասին։ «Այսօր ցերեկը մինչև դեկտեմբերի 27-ի կեսօր Հանրապետության առանձին հատվածներում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան ժամերից դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան կտեղա ձյուն, դեկտեմբերի 28-ի ցերեկը տեղումները հյուսիսային և կենտրոնական շրջաններում կդադարեն և կպահպանվեն միայն Վայոց ձորի ու Սյունիքի մարզում։ Դեկտեմբերի 27-ին և 28-ին լեռնային առանձին մարզերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ը Հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ կնվազի մոտ 5-7 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան ժամերին, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն, 28-ի ցերեկային ժամերին տեղումները ժամանակավորապես կդադարեն»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։ Աղբյուրը` Գագիկ Սուրենյան |

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն (լուսանկար)
2807:36
«Տեսեք՝ ինչ ենք կորցրել». Արեգ Հովհաննիսյան
10803:12
«Մարդկանց տարիների կտտանքները օգտագործվում է՝ որպես փիառի գործիք». Արամ Գևորգյան
9502:06
«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին». Նարեկ Կարապետյան
11700:42
«Մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը». Արմեն Մուրադյան
9800:24
«Կա′մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա′մ՝ Անկարայի ու Բաքվի». Դերենիկ Մալխասյան
6500:00
