Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 դեկտեմբերի, 2025 թ.

«Որոշ մարդիկ իմ անվան օգտագործմամբ, որպես փաստաբանի, խարդախություններ են կատարել»․ Արսեն Բաբայան

79
Այսօր, 14:12
«Որոշ մարդիկ իմ անվան օգտագործմամբ, որպես փաստաբանի, խարդախություններ են կատարել»․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի քաղաքացիներ
պարզվում է որոշ մարդիկ որոշել են իմ անվան օգտագործմամբ, որպես փաստաբանի, ստորագույն խարդախություններ կատարել։ Մասնավորապես ստացածս փաստերի համաձայն հանցավոր մի խումբ, նրանցից մեկը ներկայանալով որպես իմ օգնական, իսկ մյուսն օգտագործելով ինձ հետ մտերիմ լինելու հանգամանքը, մի ընտանիքից խաբեությամբ հափշտակել են խոշոր չափերի հասնող գումարներ։
Այս դեպքով պայմանավորված հայտնում եմ իմ աշխատանքային որոշ կանոնների մասին․
- Երբևէ չեմ ստանձնում որևէ գործ, եթե անձամբ չեմ հանդիպել, անձամբ չեմ քննարկել գործը և վերջում անձամբ չեմ հաստատել, որ գործը ստանձնում եմ։
– Բոլոր ստանձնածս գործերով կնքվում է պայմանագիր։
– Բոլոր վստահորդներս մշտապես ուղիղ կապի մեջ են ինձ հետ։
Եթե գիտեք, որ ես ստանձնել եմ ձեր գործը, սակայն նշածս կանոններից որևէ մեկը բացակայում է, ապա համոզված եղեք, որ դուք դարձել եք խարդախության զոհ։
Բոլոր այն քաղաքացիները, որոնք գիտեն, թե իմ մոտ գործ ունեն, սակայն թվարկածս կանոններից որևէ մեկի շեղում կա, ապա խնդրում եմ հրատապ կապ հաստատել իմ կամ մեր փաստաբանական գրասենյակի հետ»։

Աղբյուրը`   Արսեն Բաբայան