Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.

«Մի օր չեղավ արթնանանք ու շնչելու օդ լինի Երևանում»․ Նարինե Կիրակոսյան

83
Այսօր, 12:12
«Մի օր չեղավ արթնանանք ու շնչելու օդ լինի Երևանում»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի օր չեղավ վերջին շրջանում, որ արթնանանք ու շնչելու օդ լինի Երևանում։
Եվ սա ավինյանական ծառահատումների, շինարարական բումի, տներում վառարան վառելու, ամռանն էլ աղբանոցների հրդեհների, բազմաթիվ հանքերի հետևանքն է։
Հետո ավինյանենք կանգնում ու ասում են, դե մետրոն դժվար խնդիր է, դե սակուրաները պապուս գնի առանք, բայց չգիտեինք, որ դրանք կտրված «հին» ծառերի սաղարթը դեռ մի քսան տարի չեն տա և նման այլ անկարողության խոստովանություններ ենք լսում, ու դեռ կլսենք։
Իսկ մեզ հիմա է շնչելու մաքուր օդ հարկավոր, որը ինչ վերակենդանացման գործողություն էլ սկսենք, դեռ երկար տարիներ չենք կարողանա մայրաքաղաքում մաքուր օդի մթնոլորտը ապահովել, որովհետև նիկոլի դարում, պատերազմի պայմաններում 6,5 հազար նոր շենքերի կառուցման թույլտվություն տվեց քաղաքապետարանն ու այդ կառուցված շենքերը փակել են Երևանը օդափոխող բնական քամիների հոսքի միջանցքները»։