«Պատրաստվում են ապօրինի շինության վրա կառուցեն 2-րդ հարկ»․ Արթուր Չախոյան
![]() Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Ավինյանի 700 հազար դոլարանոց կոռուպցիոն անգործության վերաբերյալ»։ Տեսանյութում նա մասնավորապես նշում է․ «Նոր Նորքում ապօրինի կառուցվող շուկայի կոռուպցիոն գործողություններն արդարացնելու համար, ասում են՝ ի՞նչ վատ բան ենք արել, շուկա ենք կառուցել։ Խի՞, ապօրինի շինարարություն անող մարդիկ ի՞նչ վատ բան են անում որ։ Օրինակ՝ առանց շինթույլտվության տուն են սարքում, ի՞նչ վատ բան են անում, մարդիկ այնտեղ ապրում են ուղղակի, հո մարդ չեն սպանում, կամ, որ ապօրինի սրճարաններ են սարքում, բայց ի՞նչ վատ բան են անում՝ աշխատատեղեր են ստեղծում։ Իսկ իրականում իշխանությունների հետ կոռուպցիոն ապօրինության պայմանավորվածության շրջանակում արդարացում են գտել, որ թույլ տվեք մենք շուկա սարքենք, որ Մասիվում փողոցային առևտուրը չլինի, իշխանություններն էլ ասել են՝ լավ, աչք փակենք, դուք էլ մեր գրպանները լավ փակեք։ Բացի այդ, պատրաստվում են նաև այդ ապօրինի շինության վրա կառուցեն 2-րդ հարկ և այդպիսով այդ ամենը օրինականացնեն, իսկ Երևանի քաղաքապետարանն այս աշխատանքները չի կասեցնում»։ Աղբյուրը` Արթուր Չախոյան |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
