«Նպատակը Ռուբենի օրինակն արժեզրկելն է». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանում ցուցադրել են ֆիլմ Ռուբեն Վարդանյանի մասին: Չեմ դիտել, ու չեմ դիտելու, որովհետեւ վստահ եմ, համոզված, որ չէր կարող Ռուբեն Վարդանյանի մասին Ադրբեջանի նկարած ֆիլմը լինել Ռուբեն Վարդանյանի մասին: Ենթադրում եմ, նաեւ դատելով ադրբեջանական քարոզչամիջոցների որոշակի վերնագրերից, որ ֆիլմի «իմաստը» պետք է եղած լիներ այն, թե՝ Վարդանյանը Կրեմլի նախագիծն էր, որի շրջանակում «գործուղվել» էր Արցախ: Սա պարզապես քարոզչական հնարք չէ, այլ նաեւ Հայաստանի հանրության հանդեպ ազդեցության հոգեբանական հնարք, որի նպատակը Ռուբենի օրինակն արժեզրկելն է: Որպեսզի հնարավորինս շատ մարդ համոզված լինի, որ Ռուբենը մարդկային խիզախության օրինակ չէր, այլ «աշխարհաքաղաքական կատարածության»: Հայ հանրությանը «արգելվում» են մարդկային խիզախության օրինակները: Ընդ որում, եթե ուշադիր կարդաք այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը, այդ արգելքը սահմանվում է նաեւ դրա կետերում: Ամենացավալին այն է, որ այն նպատակը, որ հետապնդում է Ադրբեջանը՝ մասնավորապես Ռուբենի մասով, Հայաստանում սպասարկվում է շատ ավելի վաղուց, անգամ այնքան վաղուց, երբ դեռ կար Արցախի գոնե մի մասը, երբ Ռուբենը նոր էր գնացել Արցախ: Ռուբենին պետք չէ «աստվածացնել», կուռք սարքել, բոլորովին: Նա միակ խիզախը չէ: Բայց նա խոսուն օրինակ է, որը՝ արգելված է: Հայաստանի հանրությունը չպետք է մտածի «խիզախության» օրինակներով: Օրինակները պետք է լինեն միայն «առեւտրային»: Հայաստան պետության եւ հայաստանյան հանրության համար ռեգիոնում սահմանվում է այդ գործառույթը: Դրա պետական-քաղաքական հավանությունը կամ համաձայնությունը տրված է: Հարցը հետեւյալն է՝ տրվու՞մ է հանրային հավանությունը, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանի հանգուցային դրվագ է լինելու խորհրդարանի ընտրությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
