7 երիտասարդներ ծեծել են 19-ամյա տղային
194
Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ., 10:18
![]() Դեկտեմբերի 10-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը՝ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը 04։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի 10-րդ փողոցի 6-րդ նրբանցքում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 19-ամյա Հայրապետ Հ-ն, 18-ամյա Դավիթ Դ-ն, 16-ամյա Գ․ Հ-ն, 17-ամյա Յ․ Հ-ն, 18-ամյա Տիգրան Գ-ն և 16-ամյա Ս․ Բ-ն վիճաբանել են Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Դավիթ Խ-ի հետ։ Վիճաբանության ընթացքում նշված անձինք հարվածներ են հասցրել Դավիթ Խ-ի մարմնի տարբեր մասերին ու հեռացել։ Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։ |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
