«Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սևակի արձանը, թե ոչ»․ Սևակ Ղազարյան
![]() «Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սևակի արձանը, թե ոչ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է բանաստեղծի թոռը՝ Սևակ Ղազարյանը, որը նաև բանաստեղծի տուն-թանգարանի տնօրենն է։ Նշենք, որ համացանցում երկու օր է՝ ակտիվ քննադատվում է Զանգակատուն գյուղի դպրոցի բակում տեղադրված Սևակի արձանը, որի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։ «Նախ պետք է ֆիքսել, որ Լևոն Թոքմաջյանի նվերն է սա, այսինքն պետական պատվեր չէ, համայնքը չի ֆինանսավորել, պարոն Թոքմաջյանն առաջարկել է նվեր անել համայնքին, որն ընդունվել է։ Երկրորդ, անընդունելի է համայնքի բնակիչների, մասնավորապես երեխաների թիրախավորումը սոցիալական հարթակներում։ «Ֆեյսբուքում» բազմաթիվ գրառումների եմ հանդիպել, ուր վիրավորում են գյուղի բնակիչներին ու դպրոցի աշակերտներին։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ինչ վերաբերում է արձանի մնալ–չմնալուն, դա համայնքի որոշելիքն է, ես վաղը կլինեմ գյուղում, ևս մեկ անգամ կհանդիպեմ բնակիչներին, կլսեմ նրանց կարծիքը, որից հետո միասին կորոշենք»,-ասել է Սևակ Ղազարյանը։ |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
