Հայտնաբերել են կողոպուտ անող «գիշերային թիթեռնիկներին»
![]() Դեկտեմբերի 4-ին բացահայտվել է Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած կողոպուտի դեպք, որում ներգրավված են եղել «գիշերային թիթեռնիկներ»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 3-ին, ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Սյուզի և Աննա անուններով ներկայացած երկու աղջիկներ Գործարանային մետրոյի մոտ իրենց կողմից վարած ավտոմեքենայով մոտեցել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Ս․-ին և նրան հրավիրել են Բագրատունյաց պողոտայում գտնվող իբրև հյուրանոց շահագործվող տարածք։ Արդեն տեղում Սյուզիի և Աննայի հանդիպումը Անդրանիկի հետ տևել է մոտ 10 րոպե, որի ժամանակ նրանք Անդրանիկից հետքրքրվել են, թե ինչքան գումար ունի, և էս մեր միամիտ «Ձախորդ փանոս»-ը ասել է, որ իր մոտ կա 500 հազար դրամ։ Կարճ ժամանակում Սյուզին ու Աննան կարողացել են նրանից հափշտակել ողջ գումարը և դիմել փախուստի։ Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ Սյուզին 39-ամյա Սյուզաննա Հ․-ն է , իսկ Աննան՝ 40-ամյա Աննա Ս․-ն։ Վերջիններիս հետ Շենգավիթի ոստիկանները կատարել են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում նրանք ներկայացել են ոստիկանություն, որտեղ էլ Աննա Ս․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին այդ տղամարդու հետ իրենք գնացել են Բագրատունյաց պողոտայում գտնվող նշված հյուրանոց, որտեղ այդ տղամարդը իրենց տվել է ամեն մեկին 4 հազար դրամ և իրենք նրանից ոչ մի գումար չեն տարել։ Աննա Ս․-ն և Սյուզաննա Հ․-ն Շենգավիթի ոստիկաննության բաժնից ներկայացել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ պարզվելու է «գիշերային թիթեռնիկներն» են ճիշտ, թե նրանցով գերված տղամարդը։ |

ԱԱԾ-ն վայրագ ճնշումներ է գործադրել. «Հրապարակ»
3409:12
Սոթքում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները տեղազննում են իրականացրել. «Ժողովուրդ»
4309:00
Փակվելո՞ւ է Արցախի ներկայացուցչության շենքը. «Ժողովուրդ»
5208:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8507:48
«Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդիրներ է ունենում արտասահմանյան այցերում հայ համայնքին հանդիպելիս». Սևակ Հակոբյան
14002:06
«Մեր պաշտպանության նախարարությունը որոշել է, որ ավելի լավ է օրենք խախտելով քար լռություն պահել». Գեղամ Մանուկյան (լուսանկար)
9701:00
