Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

«Նոր հալածանք․ Վահագն Չախալյանը տեղափոխվել է պատժախուց»․ Գառնիկ Դանիելյան

151
Ուրբաթ, 12 դեկտեմբերի, 2025 թ., 23:36
«Նոր հալածանք․ Վահագն Չախալյանը տեղափոխվել է պատժախուց»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ ահազանգ ստացա քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Արթուր Առուստամյանից։ Պարզվում է՝ օրերս հերթական անգամ փորձ է արվել հանիրավի մեղադրանք ներկայացնել Վահագնին, որ, իբր, վերջինս ՔԿՀ աշխատակցի հետ խոսել է անունով։ Փաստաբանը մեզ հայտնեց, որ սպասել են մինչ 18 արդարների գործով վերջին դատական նիստին և այսօր նրան տեղափոխել են պատժախուց (հայտնի որպես «կարցեր»)։
Սա մեր կողմից գնահատվում է իբրև նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում Վահագն Չախալյանի նկատմամբ։ Հայտնում եմ նաև, որ, չնայած այս ամենին, Վահագնը անկոտրում է, և ոչ մի նման քայլ նրան չի կարող հետ պահել պայքարից։
Մենք ամեն ինչ անելու ենք Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության համար։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան