Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ.

Երթևեկության փոփոխություն՝ Չարենցի փողոցում

246
Ուրբաթ, 12 դեկտեմբերի, 2025 թ., 11:42
Երթևեկության փոփոխություն՝ Չարենցի փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի
15-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես, Չարենցի փողոցում՝ Չարենցի փողոցից դեպի Հերացու փողոց (նախկին ճոպանուղու
հատված) աջ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, ինչպես նաև Չարենցի փողոց հ.1Բ
շենքից դեպի Հերացու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: